Չեմպիոների Լիգա. Սաուլի ֆանտաստիկ գոլը «Ատլետիկոյին» հաղթանակ պարգևեց «Բավարիայի» հետ խաղում. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»:
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ մադրիդցիների երիտասարդ կիսապաշտպան Սաուլ Նյիգեսն, որը ֆանտաստիկ անցում կատարեց, շրջանցեց «Բավարիայի» մի քանի խաղացողների և գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Ընդհանուր առմամբ, երկու թիմն էլ բավական բարձրակարգ և դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին, ունեցան դարպասը գրավելու բազմաթիվ պահեր, սակայն հաշիվն այդպես էլ անփոփոխ մնաց: Ուշագրավ է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ «Բավարիան» Գվարդիոլայի գլխավորությամբ կիսաեզրափակիչում պարտվում է իսպանական ակումբի:
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին` Մյունխենում:
[b]Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
[/b]
«Ատլետիկո» - «Բավարիա»՝ 1:0
Սաուլ Նյիգես, 11