25832 դիտում
15:59 29-11-2014
Աղթամար թերակղզու հարևանությամբ Jeep-ը, գլխիվայր շրջվելով, բախվել է Volkswagen-ին և ամբողջովին սուզվել Սևանա լճի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 14:40-ի սահմաններում Jeep Grand Cherokee Liberty մակնիշի 42 PP 042 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ Աղթամար թերակղզու հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի բաժանարար գազոնին և, գլխիվայր շրջվելով, բախվել հանդիպակաց ընթացող Սևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Տիգրան Տեր-Պողոսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 11 ՍԼ 823 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Jeep-ը, բախվելով Volkswagen-ին, դուրս է գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում Սևանա լճում:
Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, Jeep-ի վարորդն ու ուղևորն իրենց ուժերով դուրս են գալիս ավտոմեքենայից, ովքեր և տեղափոխվում են Սևանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից վթարի վայր են ժամանում քննիչները: Jeep-ը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Jeep-ի վարորդի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մեքենան հաշվառված է Գավառ քաղաքի Հ. Աբրահամյան 1 տան բնակիչ, 38-ամյա Ահարոն Դվոյանի անվամբ:
Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք վարորդը կամ վիրավորը Ա. Դվոյանն է, թե ոչ, և չի բացառվում, որ ավտոմեքենան ինքը վաճառած լինի մեկ այլ անձի:
Նախնական տվյալներով GRAND CHEROKEE LIBERTY մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 77.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+