Հնդկաձավարն արդեն թանկացել է. ՀԺ
«Հայկական ժանամակ» թերթը գրում է, որ Հայաստանի խանութներում հնդկաձավարը մի քանի օրվա ընթացքում թանկացել է 60-70 տոկոսով: Եթե նախկինում մեկ կիլոգրամանոց տուփով փաթեթավորված հնդկաձավարը արժեր 1100 դրամ, ապա այժմ դրա գինը 1900 դրամ է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտոպանության հանձնաժողովից հայտնել են, թե հնդկաձավարի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան, ուստի հանձնաժողովը այդ շուկայով չի հետաքրքրվել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ անցած տարի և այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան հնդկաձավար գրեթե չի ներկրվել և Հայաստանում չի արտադրվել:
Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ հնդկաձավարի շուկան ամբողջությամբ ստվերում է:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: