211652_close_icon
views-count1200 դիտում article-date 09:21 08-03-2014

Անցած տարվա փետրվարի համեմատ Հայաստանում կյանքը 4,6 տոկոսով թանկացել է․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա փետրվարի գնաճի ցուցանիշները։ Ըստ այդմ, անցած տարվա փետրվարի համեմատ Հայաստանում կյանքը թանկացել է 4,6 տոկոսով։ Բազմաթիվ ապրանքատեսակներ և ծառայություններ, ըստ նույն ԱՎԾ-ի, թանկացել են երկնիշ տեմպերով։ Այսպես՝ ձուն թանկացել է 15,6 տոկոսով, կաթնամթերքը՝ 9,8 տոկոսով, բանջարեղենն ու կարտոֆիլը՝ 7,6 տոկոսով, հրուշակեղենը՝ 7 տոկոսով, մանկական հագուստը՝ 8,5 տոկոսով, մանկական կոշիկները՝ 15,6 տոկոսով, կոշկողենը՝ 11 տոկոսով, բուժսպասարկումը՝ 6 տոկոսով, կոմունալ-բնակարանային ծախսերը՝ 19,5 տոկոսով, կրթության ծախսերը՝ 7,2 տոկոսով և այլն»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր