Դոլարը թանկացել է
Հունվարի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.78 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.18%-ով կամ 0.73 դրամով ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2,900,000 ԱՄՆ դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 406 դրամ, վաճառքինը՝ 409 դրամ: