32643 դիտում
10:07 15-12-2017
Տավարի միսն արդեն 20 տոկոսով թանկացել է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ամանորն այս տարի սպառողի գրպանին ավելի թանկ կնստի: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս խոսքով՝ թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի:
«Սեղան պատրաստելը տարբեր արժեք կունենա՝ նայած, թե սպառողն ինչքան գումար կհատկացնի, կամ ինչ չափով ապրանքներ կգնի: Նվազագույն ծախսերով կարելի է 75000 դրամի սահմաններում մի կերպ տեղավորվել»,– նշեց Կարեն Չիլինգարյանը:
Ըստ նրա՝ մեր երկրում արդեն ավանդույթ է դարձել, որ սպառողը տոնական սեղան ունենալու համար վարկ է վերցնում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամանորյա թանկացումների հետ կապված բացառություններ չկան:
Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն արդեն բարձրացել են: Կարեն Չիլինգարյանն արդեն նախատոնական շուկայում դիտարկումներ է կատարել և պարզել, որ օրեցօր թանկացող ապրանքների շարքում մսամթերքն է:
«Խոզի բդի կիլոգրամը 3000 դրամի սահմաններում է: Չի բացառվում, որ մի քանի օրից հետո այն կրկին կբարձրանա: Տավարի միսն արդեն մի քանի է ամիս թանկացած է: Նախորդ տարվա համեմատ տավարի միսը շուրջ 20% թանկացել է»,– հայտնեց մեր զրուցակիցը:
Մսամթերքի թանկացումը շղթայական գնաճի կհանգեցնի: Անխուսափելի կլինեն նաև երշիկեղենի թանկացումները:
«Բաստուրման թանկացել է: Երշիկեղենի մնացած տեսակների գները դեռ չեն փոփոխվել»,– ասաց նա:
Դիտարկումներ նաև բանջարեղենի և մրգի շուկայում է անցկացրել: Կարեն Չիլինգարյանի աչքից բանանի գինը չի վրիպել:
«Սպառողներն ուրախացան, որ մի որոշ ժամանակ առաջ բանանի գինը նվազել էր, բայց այսօր կիլոգրամը 800 դրամի է հասել»,– տեղեկացրեց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահը:
Կարագի աննախադեպ թանկացման հետևանքով, ըստ Կարեն Չիլինգարյանի, կբարձրանան նաեւ հրուշակեղենի գները:
«Այն, որ թանկացում լինելու է, մեր փորձը ցույց է տալիս, որ դա անխուսափելի է»,– ասաց նա:
Ընդեղենի և չրեղենի շուկայում գներն աստղաբաշխական են: Ընկույզի գները 5500 դրամից են սկսվում: 6000–7000 սահմաններում է տատանվում հնդկական ընկույզի գները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3811 դիտում
21:15 01-12-2014
Տավարի միսն էժանացել է. վիճակագրություն
11082 դիտում
10:14 16-09-2017
Տավարի միսը թանկացել է. ՀՀ-ից մեծ քանակությամբ կենդանիներ են արտահանվել Քաթար և Իրաք. «Հայկական ժամանակ»
21407 դիտում
10:09 09-02-2018
Լոլիկն ու վարունգը կրկին թանկացել են, իսկ տավարի միսը ռեկորդ է գրանցել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»