Մեծ Բրիտանիայում վաճառվել է մամոնտի ամբողջական կմախք. տեսանյութ
                        Մեծ Բրիտանիայում աճուրդի ժամանակ վաճառվել է գրեթե ամբողջությամբ պահպանված մամոնտի կմախք:
Մասնավոր կոլեկցիոներն այն գնել է 300 հազար դոլարով:  Մամոնտի կմախքը 5,5 մետր երկարություն եւ 3,5 մետր բարձրություն ունի: Կենդանության օրոք մամոնտը, ենթադրաբար, մոտ վեց տոննա  է կշռել: 
Կմախքի մասերը պեղվել էին հարավային Եվրոպայում: Այն ամբողջական տեսքի էին  բերել բրիտանացի մասնագետները:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


