Ռուս գիտնականները մամոնտի կլոն կստեղծեն
                        Յակուտիայի գիտնականները մտադիր են մամոնտի պահպանված մնացորդներից այդ կենդանատեսակի կլոնը ստեղծել: 
Նրանք կօգտագործեն մամոնտի` 40 հազար տարեկան մնացորդները, որոնք գտնվել էին Նովոսիբիրսկի կղզիներում:
Մնացորդների մեծ մասը լավ են պահպանվել, ինչը հետազոտության համար շատ կարեւոր է: Մամոնտի կլոնավորման փորձը կիրականացվի Հարավային Կորեայի գիտնականների հետ համատեղ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

