«Պեպսի» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանն իրեն պատկանող «Պեպսի» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին։
«Պեպսի» ընկերությունն այժմ կառավարում է դեսպանի որդին։ «Ժողովուրդ».-ը փորձեց պարզել տեղեկության ճշմարտացիությունը Աշոտ Արսենյանից։ Վերջինս միայն հաստատեց, որ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառված է։ Իսկ թե երբ է վաճառվել, ով է բաժնեմասի սեփականատերը, և այլ մանրամասներ պատգամավորը չցանկացավ նշել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։