«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Վարանի ծառայություններով
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը թիմի պաշտպանական գիծը ուժեղացնելու նպատակով շարունակում է նոր պաշտպանների փնտրտուքները: Ինչպես հայտնում է Dailystar-ը, մանկունիանցիների հետաքրքրության շրջանակում հայտնվել է Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտան Ռաֆաել Վարանը: Վերջինիս իր կազմում ցանկանում է տեսնել նաև Լոնդոնի «Չելսի»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆրանսիացին 6 խաղ է անցկարել Իսպանիայի առաջնությունում: