«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 50 մլն ֆունտ վճարել Վարանի համար
«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատակամ է ամռանը ձեռք բերել «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին:
Մանկունյանցիները պատրաստ են Ֆրանսիայի հավաքականի խաղացողի համար վճարել 50 մլն ֆունտ ստերլիգ:
Վարանն արդեն հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ, սակայն կոնկրետ բանակցություններ դեռ չեն սկսվել: