Ռուսաստանը Սիրիային է ուղարկել 6 МиГ-31 կործանիչ, հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Մատակարարումն իրականացվել է 2007 թվականին կնքված պայմանագրի շրջանակում: Տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չեն հաստատել «Ռոսոբորոնէքսպորտ»-ում:
Ըստ տեղեկությունների՝ կործանիչներն արդեն վայրէջք են կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Պայմանագրով Մոսկվան պարտավորվել է 8 միավոր МиГ-31 մատակարարել Դամասկոսին:
МиГ-31-ը համարվում է աշխարհի ամենաարագ կործանիչներից մեկը, որն ունակ է ոչնչացնելու թիրախը մինչև 200 կմ հեռավորության վրա: