1006 դիտում
13:14 27-11-2014
Առողջապահության նախարարը հորդորել է ապահովել զորակոչի պատվաստումների բարձր ցուցանիշ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների և բաժինների պետերի մասնակցությամբ:
Նախարարն առողջապահության պատասխանատուներին հանձնարարեց մայրական և մանկական մահվան, ինչպես նաև կրիտիկական դեպքերի և բուժական հրատապ հարցերի մասին անհապաղ հաղորդել, կատարել իրավիճակային վերլուծություն, յուրաքանչյուր դեպքը քննարկել` ներգրավելով առաջատար մասնագետներին:
Նա հորդորեց ապահովել զորակոչի պատվաստումների բարձր ցուցանիշ, ընթացիկ խնդիրների մասին զեկուցել որոլորտը համակարգող փոխնախարարին:
Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության նոր ծրագրերին` Արմեն Մուրադյանը կարևորեց 2015թ. ներդրվող ստուգայցի (Check-Up) ծրագրի արդյունավետ իրականացումը, որը միտված է բարձրացնու առաջնային օղակի դերը, ինչպես նաև հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլում: Նախարարը պահանջեց ներկայացնել հաշվետվություններ վաղ հայտնաբերված հիվանդների վերաբերյալ, նաև տեղեկատվություն պոլիկլինիկաների տեխնիկական և կադրային հագեցվածության վերաբերյալ, ձեռնակել միջոցներ ծրագրի ընթացքում խնդիրներ չունենալու համար:
Հաշվի առնելով, որ կյանք փրկող ծրագրից օգտվելու են այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում, ծրագրի շահառուներին ընտրել բացառապես բժշկական խիստ ցուցումներով, սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար նվազագույնի հասցնել բոլոր հնարավոր ռիսկերը, ինչպես նաև գնահատել կարիքներն ու հնարավորությունները.
Նախարարը հանձնարարեց ուժեղացնել հսկողությունն անաշխատունակության թերթիկների տրամադրման նկատմամբ, բացառել ապօրինությունները, հստակեցնել անաշխատունակության օրերի քանակը` ըստ հիվանդությունների:
Շեշտվեց նաև առողջապահական էլեկտրոնային համակարգի ներդրման փորձարարական ծրագրի կարևորությունը, ուրվագծվեցին դրա ապահովման ուղիները:
Նմանատիպ նյութեր
832 դիտում
16:36 19-05-2023
ՀՀ-ում ներդրումները թույլ են տալու առաջիկա տարիներին ևս ապահովել տնտեսական բարձր ցուցանիշ. Քերոբյան
Այս բաժնից
868 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1606 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)