Խավին ինքնատիպ նվաճման է հասել
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին իր թիմի կազմում 100-րդ խաղը հաղթեց եվրագավթաներում և այդ ցուցանիշով դարձավ առաջին ֆուտբոլիստը:
Խավիի համար հոբելյանական դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում ԱՊՕԵԼ-ի հետ կայացած արտագնա մրցավեճը, որն ավարտվեց կատալոնցիների 4:0 հաշվով հաղթանակով:
Հիշեցնենք, որ Խավին հանդիսանում է «Բարսելոնա»-ի մանկապատանեկան դպրոցի սան և առաջին թիմում հանդես է գալիս 1997 թվականից: