Ֆրանսիայի առաջնության ավարտից 8 տուր առաջ ՊՍԺ-ն 4-րդ անգամ անընդմեջ դարձավ ազգային առաջնության հաղթող:
30-րդ տուրում փարիզյան ակումբը արտագնա խաղում անսովոր` 9:0 հաշվով հաղթեց «Տրուային», 6-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն և մրցաշարի ռեկորդ սահմանեց: Լորան Բլանի թիմը գերազանցեց «Լիոնի» ռեկորդը, որը 2006/07 մրցաշրջանում չեմպիոնի տիտղոսը ապահովել էր 33 տուրից հետո:
«Տրուայի» հետ խաղում առավել աչքի ընկավ Զլաթան Իբրահիմովիչը, որը պոկերի հեղինակ դարձավ: ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի առաջնության 115 խաղերում լեգենդար շվեդը 101 գոլ է խփել:
Նշենք, որ 32 տուրից հետո ՊՍԺ-ն 2-րդ տեղում ընթացող «Մոնակոյին» գերազանցում է 25 միավորով, ինչն ինքնին ֆանտաստիկ արդյունք է: