211652_close_icon
views-count2264 դիտում article-date 13:08 23-11-2014

Մեսսին պատմական նվաճման հեղինակ է դարձել. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնա»-ն 5:1 հաշվով հաղթեց «Սևիլիա»-ին: Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղիակ դարձավ Լիոնել Մեսսին: Այդպիսով 27-ամյա արգենտինացին Իսպանիայի առաջնություններում իր խփած գոլերի ընդհանուր թիվը հասցրեց 253-ի և դարձավ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն: Այդ ցուցանիշով Մեսսին գերազանցել է «Ատլետիկ»-ի լեգենդար հարձակվող Թելմո Սարային, ով 1940-1955 թթ ընկած ժամանակահատվածում հանդես է եկել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կազմում: Հարկ է նշել, որ Մեսսին Իսպանիայի առաջնությունում 289 խաղ է անցկացրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր