Ռոբերտ Լևանդովսկին պատմական նվաճման է հասել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղին և իր թիմի հաղթանակի շնորհիվ նվաճել Չեմպիոնների լիգայի չեմպիոնի տիտղոսը:
Սա «Բավարիայի» երրորդ տիտղոսն է 2019/20 մրցաշրջանում՝ ավելի վաղ նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնությունը և Գերմանիայի գավաթը: Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով հաղթել է երեք մրցաշարերում և դարձել է յուրաքանչյուր մրցաշարի լավագույն ռմբարկու: 32-ամյա լեհ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում դարձել է 34 գոլի հեղինակ, Չեմպիոնների լիգայում՝ 15, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ 6:
Լևանդովսկին պաշտպանում է «Բավարիայի» գույները 2014 թվականից Մյունխենյան ակումբի կազմում լեհ ֆուտբոլիստը անցկացրել է 289 հանդիպում և դարձել 246 գոլի հեղինակ: