211652_close_icon
views-count1376 դիտում article-date 15:32 25-11-2014

Բակո Սահակյանն այցելել է Լոս Անջելեսի Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Նա բարձր է գնահատել Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի գործունեությունն Արցախին սատարելու, Սփյուռքում հայ ինքնության պահպանման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ` հավելելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց անկախ պետականության առանցքային հիմնասյուներից է եւ անգնահատելի ավանդ ունի նրա զարգացման ու զորացման գործում: Նախագահ Սահակյանն անդրադարձել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր