211652_close_icon
views-count1148 դիտում article-date 07:58 25-11-2014

Մարդիկ հարցեր ունեն իշխանության հայտ ներկայացրած ընդդիմադիրներին. Առավոտ. խմբագրական

Առավոտ թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Հավանաբար կան շատ մարդիկ, որոնք այնքան դժգոհ են իրենց սոցիալական վիճակից, որ իրենց համար միևնույնն է, թե ով և ինչպես է մեր երկիրը «թագավորելու», միայն թե այս իշխանությունը հեռանա: Սա ծայրահեղ էմոցիոնալ մոտեցում է, որը ոչ միայն չի բերում իշխանափոխության, այլև, ի վերջո, հանգեցնում է համընդհանուր ապատիայի: Մնացած մարդիկ հարցեր ունեն իշխանության հայտ ներկայացրած ընդդիմադիրներին կամ ոչ իշխանավորներին, որոնց իմաստը հետևյալն է. ի՞նչ եք դուք պատրաստվում անել: Մարդկանց տարբեր խմբերին, բնականաբար, տարբեր հարցեր են հետաքրքրում: Սկսեմ իմ մասնագիտական նեղ հետաքրքրություններից, որոնք, իհարկե, համազգային մասշտաբով գուցե այնքան էլ կարևոր չեն: Բայց որպես օրինակ, թերևս արժե այդ հարցը տալ: Արդյոք նոր իշխանությունների օրոք պահպանվելո՞ւ է խոսքի ազատության այն, հիմնականում անբավարար մակարդակը, որը կա այսօր, թե՞ վիճակը կվատանա»: Խմբագարականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր