1385 դիտում
08:38 05-12-2014
Հայերն ամբիցիաների պակաս ունեն. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Մենք հաճախ ենք մտածում և վիճում, թե ինչն է մեզ՝ հայաստանցիներիս, պակասում: Ինձ թվում է՝ մեզ պակասում են մեծ հավակնությունները: «Ինչպե՞ս,- կզարմանաք դուք,- մեզնից էլ ամբիցիոզ ա՞զգ»:
Այո, անձնական ամբիցիաների պակաս մենք չունենք: Բայց խոսքս ազգի՝ որպես հավաքականության, հավակնությունների մասին է: Շատ պարզ օրինակ. 1991 թվականին հայաստանցիների մեծամասնությանը թվում էր, որ մենք կարող ենք ունենալ անկախ պետություն: Այդ՝ ազգի համար ամենամեծ հավակնությանը դեմ էին միայն կարծրացած գաղափարներով նվիրյալ կոմունիստները:
Սակայն մի քանի տարում մարդիկ «համոզվեցին, որ դա հիմար հավակնություն է, թալանչի ՀՀՇ-ականների հորինածն է, «երկիրը ջերմուկով պահելու դատարկ երազանք է և այլն: Հետևաբար, պետք է կա՛մ մի կերպ հարմարվել, կա՛մ փախչել երկրից: Այսօր անկախ պետություն ունենալու հավակնություններ ունեն մոտավորապես նույնքան մարդիկ, որքան 91-ին կարծրացած կոմունիստներն էին»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1175 դիտում
07:58 25-11-2014
Մարդիկ հարցեր ունեն իշխանության հայտ ներկայացրած ընդդիմադիրներին. Առավոտ. խմբագրական
8649 դիտում
22:42 18-07-2020
Արմեն Աշոտյան. Արժե՞ր սեփական ամբիցիաների դիմաց կորցնել երկու տարի
2262 դիտում
16:15 15-01-2021
2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան