13278 դիտում
12:12 23-04-2014
Mercedes-Benz G-wagen-ի չինական կլոն` BAIC BJ80. ներկայացվել է ժամեր առաջ
Պեկինում ընթացող հեղինակավոր ավտոշոուի շրջանակներում չինական Beijing Auto ընկերությունը ներկայացրել է BAIC BJ80 ամենագնացը, որի դիզայնը վերցված է տարբեր հայտնի մեքենաներից:
Ուրվագիծն հիշեցնում է ճիշտ Mercedes-Benz G-wagen-ը, առջևի լուսարձակները` Land Rover Discovery-ն, իսկ ռադիատորային ճաղավանդակը` Hummer-ն ու Jeep-ը:
Ըստ ավտոարտադրողի, նորույթը կառուցված է ռազմական 80 VJ ամենագնացի հիման վրա, որի BAIC BJ80 սերիական արտադրությունը կսկսվի շուտով:
Beijing Auto ընկերությունը 2012 թ-ին համաձայնագիր է կնքել Daimler կոնցեռնի հետ, ըստ որի, նա իրավունք է ձեռք բերել օգտագործելու Mercedes-Benz G դասի դիզայնը:
Ըստ էության, ավտոմեքենան B80V ռազմական ամենագնացի քաղաքացիական պրեմիում տարբերակն է, որը համալրվել է սարքավորումների հարուստ բազայով և թանկարժեք սրահով:
Լուսադիոդային լուսարձակներով G-wagen-ի կլոնը հենվում է 21 դյույմանոց անվասկավառակների վրա, իսկ ամենագնացի V8 շարժիչի ծավալը 4,0 լ է կազմում:
Ներկայացնում ենք առաջին լուսանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
12:40 12-02-2014
Mercedes-Benz G-wagen-ն ` ընդդեմ Toyota Land Cruiser-ի. տեսանյութ
1901 դիտում
12:28 16-02-2014
Թյունինգապատ Mercedes-Benz G-wagen
2201 դիտում
14:55 01-04-2014
Երկու դռնանի Mercedes Benz G -wagen. հաջողվել է տեսանկարել
Այս բաժնից
3544 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»