Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամագրվելու որոշումը կկայացնի հանրահավաքի ժամանակ. Պորոշենկո
ՆԱՏՕ-ի կազմ մտնելու մասին որոշումը Ուկրաինայի ժողովուրդը կկայացնի համազգային հանրահավաքի օրը: Այս մասին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ հանդիպմանը ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է TASS գործակալությունը:
Կիևում այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և Լիտվայի նախագահների խորհրդի 7-րդ նիստը, որի ժամանակ կողմերը քննարկել են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և ՆԱՏՕ-ում երկու երկրների երկկողմ համագործակցությանը, անվտանգության ոլորտում փոխգործակցությանը, կիբերնետիկ և ռազմատեխնիկական համագործակցությանն ու տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցեր: