211652_close_icon
views-count824 դիտում article-date 14:28 24-11-2014

Ապօրինի ծառահատում Սևքար գյուղում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները նոյեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, օղակաձև խաչմերուկում ստուգման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Պ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մոտ 11 խ/մ վառելափայտով բեռնված: Արմեն Պ.-ն ներկայացրել է հոկտեմբերի 23-ին 6 խ/մ վառելափայտի ինքնապատրաստման փաստաթուղթ, իսկ 5 խ/մ վառելափայտի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրություն է տվել, որ ս/թ նոյեմբերի 20-ին ինքը Սևքար գյուղի հարակից անտառից ապօրինի կտրել է 6 բոխի, որից էլ պատրաստել է 5 խ/մ վառելափայտ: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր