211652_close_icon
views-count913 դիտում article-date 11:12 21-08-2022

Տավուշի մարզի Սևքար գյուղում անասնագոմ է այրվել. ԱԻՆ

Օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևքար գյուղի 19-րդ փողոցում այրվում են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և կուտակած անասնակեր՝ 3 տոննա։

ԱԻՆ

Նմանատիպ նյութեր