211652_close_icon
views-count34308 դիտում article-date 21:46 21-11-2014

Դավիթաշենի նախկին թաղապետը ոչ սթափ վիճակում ավտովթարի մեջ է հայտնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-19:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes-G մակնիշի 85 ՏԼ 888 համարանիշի և Nissan Murano մակնիշի 14ՍՍ 925 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռե պատին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Nissan-ի վարորդը եղել է աղջիկ, իսկ «յաշիկ»-ի վարորդը՝ գտնվում է ոչ սթափ վիճակում: Վթարի վայրում ֆոտոլրագրողին է մոտեցել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրիկ Ղուկասյանը և հայտնել, որ «յաշիկ»-ը վարել է ինքը, սակայն վթարի մեղավորը Nissan-ի վարորդն է եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Ղուկասյանի վրայից ոգելիչի հոտ էր փչում և հարցին, թե՝ ինչի համար է ոչ սթափ վիճակում վարում ավտոմեքենան, նախկին թաղապետը պատասխանում է. «Ես մեղավոր չեմ, ինքն է խփել իմ ավտոյին», մինչդեռ չէր հերքում , որ մեքենան վարելուց եղել է ոչ սթափ ու խնդրում էր, որպեսզի դեպքի մասին հանրությանը չտեղեկացվի: Օեպարտիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Նախնական տվյալներով Mercedes G 500 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.300.000 ՀՀ դրամ, իսկ NISSAN MURANO մակնիշի մեքենայինը՝ 1.100.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, Mercedes G500 մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 340.000 ՀՀ դրամ, իսկ NISSAN MURANO մակնիշի մեքենայինը՝ 84.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր