211652_close_icon
views-count22380 դիտում article-date 16:02 03-12-2014

Դավիթաշենի նախկին թաղապետը համոզում էր, որպեսզի չհրապարակվի տեղի ունեցածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նոյեմբերի 21-ին լուր էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի մեջ էր հայտնվել նաև Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրիկ Ղուկասյանը: Հրապարակումից հետո [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր ստացավ, որոնցում մեր կայքի ընթերցողները նշում էին, որ ֆոտոռեպորտաժից պարզ չէ, թե ով է վարել «գոլդ» հանարանիշներով «յաշիկը» և այլն: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է տեսանյութ՝ նշված վթարից հետո տեղի ունեցած իրավիճակից, որում նախկին թաղապետը փորձում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին համոզել, որ վթարի մասին չբարձրաձայնվի: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/21/34256/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 21-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-19:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել էին Mercedes-G մակնիշի 85 ՏԼ 888 համարանիշի և Nissan Murano մակնիշի 14ՍՍ 925 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Բախման հետևանքով Nissan-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռե պատին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Nissan-ի վարորդը եղել է աղջիկ, իսկ «յաշիկ»-ի վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում: Վթարի վայրում ֆոտոլրագրողին էր մոտեցել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրիկ Ղուկասյանը և հայտնել, որ «յաշիկ»-ը վարել է ինքը, սակայն վթարի մեղավորը Nissan-ի վարորդն է եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր