Մեսսին մերժել է «Ռեալ» տեղափոխվելու շահավետ առաջարկը
Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ժամանակին շահավետ պայմաններով համագործակցության առաջարկ է արել «Բարսելոնա»-ի առաջատար ԼիոնելՄեսսիին:
Մադրիդցիները 27-ամյա արգենտինացի խաղացողին պատրաստ են եղել տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ վճարել: Չնայած այդ առաջարկին, ֆուտբոլիստը հրաժարվել է, որոշելով իր կարիերան շարունակել կատալոնյան թիմի կազմում: