Օսվալդոն ընդունել է «Ինտեր» տեղափոխվելու առաջարկը
Իտալիայի հավաքականի և «Սաութհեմփթոն»-ի հարձակվող Պաբլո Օսվալդոն իր կարիերան մեծ հավանականությամբ կշարունակի Միլանի «Ինտեր»-ում, հայտնում է Goal.com-ը:
Ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Ներկայումս ակումբները միմյանց միջև բանակցում ենտրանսֆերային արժեքի շուրջ: