«Բավարիա»-ն մերժել է «Ռեալ»-ի` Կրոսին ձեռք բերելու առաջարկը
«Բավարիա»-ն մտադիր չէ բաժանվել թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսից: Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, Մադրիդի «Ռեալ»-ը առաջիկա ամռանը մտադիր է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի խաղացողին, ում պայմանագրի ժամկետը մյունխենցիների հետ ավարտվում է մհաջորդ մրցաշրջանից հետո:
Նշվում է, որ «Արքայական ակումբը» օրեր առաջ 24-ամյա խաղացողին ձեռք բերելու համար առաջարկ է արել «Բավարիա»-ին, սակայն կտրուկ մերժում է ստացել գերմանական ակումբի կողմից:
Տոնի Կրոսին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Լոնդոնի «Չելսի»-ն: