Դավիդ Լուիսը ընդունել է «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը
«Չելսի»-ի պաշտպան Դավիդ լուիսը այս ամռանը պետք է տեղափոխվի «Բարսելոնա, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ բրազիլացի խաղացողը կատալոնյան ակումբի հետ արդեն փոխհամաձայնեցրել է անհատական պայմանագրի պայմանները: Կողմերի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր, որի համաձայն Դավիդ Լուիսը տարեկան կստանա 5,5 մլն եվրո աշխատավարձ: