211652_close_icon

Ռոյսը կմասնակցի «Պադերբոռն»-ի դեմ հանդիպմանը

views-count1069 դիտում article-date 22:43 20-11-2014
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կմասնակցի Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում «Պադերբոռն»-ի հետ կայանալիք խաղին: Այդ մասին հայտնել է դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Հիշեցնենք, որ 25-ամյա կիսապաշտպանը կոճի կապանների վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 11-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայացած խաղի ընթացքում: Ռոյսը բարեհաջող անցել է ապաքինման գործընթացը և վերսկսել է մազրվել ընդհանուր խմբի հետ:

Նմանատիպ նյութեր