Հենրիխ Մխիթարյանի վիճակագրական տվյալները՝ «Պադերբոռն»-ի դեմ խաղում
Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս չկարողացավ հաղթանակ տանել առաջնության նորեկ «Պադերբոռն»-ի նկատմամբ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 87-րդ րոպեին:
[b]Գոլ`0
Հարվածներ դարպասին` 6
Գոլային փոխանցումներ`0
Լայնակի փոխանցումներ`0
Փոխանցումներ` 49
Փոխանցումների ճշգրտություն` 67 %
Գնդակին հպումների քանակը` 63
Անհատական մենամարտեր`
Հաղթած` 12
Պարտված` 11
Դեղին քարտեր` 0
Վազք` 10,8 կմ
Պոկումներ` 32
Առավելագույն արագություն` 32,5 կմ/ժ
Գնահատականը ըստ Ruhr Nachrichten պարբերականի` 5 բալ (1-6 բալային համակարգով)
[/b]