Հենրիխ Մխիթարյանի գնահատականը` «Պադերբոռն»-ի դեմ խաղում
Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կրկին հիասթափեցրեց իր երկրպագուներին: Դորտմունդյան թիմը հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել առաջնության նորեկ «Պադերբոռն»-ի նկատմամբ: Յուրգեն Կլոպի թիմը 2:0 հաշվով առջևելուց հետո համարձակվեց ձեռքից բաց թողնել զգալի առավելությունը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 87-րդ րոպեին: Խաղից հետո գերմանական Ruhr Nachrichten պարբերականը գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողների ելույթները:
Վայդենֆելլեր՝ 3
Դուրմ՝ 3
Պիշչեկ՝ 3
Գինտեր՝ 4
Սուբոտիչ՝ 4
[b]Մխիթարյան՝ 5[/b]
Ռոյս՝ 3
Կեհլ՝ 3,5
Գյունդողան՝ 4
Կագավա՝ 4,5
Օբամեյանգ՝ 3,5