«Բորուսիա»-ի մեկնարկային կազմը՝ «Պադերբոռն»-ի դեմ խաղում
Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կհյուրընկալվի «Պադերբոռն»-ին: «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում կհայտնվի մեկնարկային րոպեներից:
Վայդենֆելեր - Պիշչեկ, Սուբոտիչ, Գինտեր, Դուրմ, Գյունդողան, Կեհլ, Մխիթարյան, Կագավա, Ռոյս, Օբամեյանգ:
«Պադերբոռն» - «Բորուսիա» խաղը կկայանա նոյեմբերի 21-ին, ժամը 18:30-ին: