Սուարեսը ցանկանում է ներողություն խնդրել Կյելինիից
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի հետ հանդիպելու և ներողություն խնդրելու ցանկություն է հայտնել, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Ֆուտբոլիստների ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցել հանդիպման վայրի և ամսաթվի ժամկետների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Սուարեսը կծել էր իտալացի պաշտպանի ուսը, ինչի հետևանքով ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել էր 4 ամսով: