Վալերի Հովհաննիսյան. Ցանկանում եմ ներողություն խնդրել Հենրիխ Մխիթարյանից
Ֆուտբոլային ճանաչված գործակալ, Արմավիրի «Տորպեդոյի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը ուշագրավ մանրամասներ է պատմել, թե ինչպես է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փորձել Մախաչկալայի «Անժի» տեղափոխել:
«Մինչև Բորուսիա» տեղափոխվել է նա պետք է «Շախտյորից» տեղափոխվեր «Անժի»: Ֆանտաստիկ գումարներ էին տալիս. 6 միլիոն եվրո կանխավճար, աշխատավարձը` նույնքան: Պարգևավճարները ընդհանրապես աստղաբաշխական էին:
Այնպես ստացվեց, որ անընդհատ համոզելով «Անժի» տեղափոխվել, ես վիճաբանեցի Հենրիխի հետ: Խնդիրը գումարները չէին: Պարզապես անկեղծ ցանկանում էի իրագործել այդ տրանսֆերը, լուծել այդ խնդիրը:
«Շախտյորի» ղեկավարները ավելի շատ հակված էին «Անժիի» տարբերակին, սակայն Հենրիխ չէր համաձայնվում: Ասում էր, որ ցանկանում է Եվրոպայում խաղալ: Մի խոսքով, ցանկանում եմ ներողություն խնդրել նրանից այն ճնշման համար և ասել. կեցցես, որ տեղափոխվեցիր Դորտմունդ ու չգնացիր փողի ետևից», ասել է Վալերի Հովհաննիսյանը: