Սուարեսը ցանկանում է Նեյմարի չափ աշխատավարձ ստանալ
«Բարսելոնայի» ղեկավարությունը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ բանակցություններ է վարում` պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2019-ին:
Սուարեսը ցանկանում է համաձայնագիրը թարմացնել նույն պայմաններով, ինչ` Նեյմարը արեց պայմանագիրը երկարաձգելուց հետո: Սուարեսը ցանկանում է ստանալ տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ, մինչդեռ այժմ այն կազմում է 10 մլն եվրո:
Երկու կողմերին էլ այս պայմանները բավարարում են, այնպես որ մոտ ժամանակներս նոր պայմանագրի կնքման մասին կհայտարարվի պաշտոնապես:
«Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող խաղացողը մնում է Լիոնել Մեսին: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 21,2 մլն եվրո: