Համբույրի ժամանակ փոխանցված բակտերիաներն օգտակար են
Նիդերլանդների գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ հայտարարել, որ ավելի քան տասը վայրկյան տեւող համբույրի ընթացքում մարդկանց միջեւ մոտ 80 միլիոն միկրոօրգանիզմների փոխանակություն է տեղի ունենում, ինչի հետեւանքով իմունային համակարգի աշխատանքը բարելավվում է:
Համբույրներն օգտակար են, քանի որ բակտերիաների փոխանակության շնորհիվ իմունիտետն ավելի է ամրապնդվում, ինչը նպաստում է տարբեր հիվանդությունների դեմ օրգանիզմի պայքարին:
Համբույրի ընթացքում փոխանակված բակտերիաները նոր օրգանիզմին արագ են հարմարվում: