Այսօր Համբույրի համաշխարհային օրն է. ֆոտոշարք
Հուլիսի 6-ին ողջ աշխարհը նշում է Համբույրի համաշխարհային օրը, որն առաջին անգամ տոնել են Մեծ Բրիտանիայում, իսկ 20 տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։
Այսօր շատ քաղաքներում անցկացվում են համբույրի ամենատարբեր մրցույթներ, որոնց մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու տարբեր մրցանակներ ու նվերներ։
Այսօր շատ կարևոր է կրկին հիշել այն մասին, որ մեր կողքին կան մտերիմ ընկերներ և հարազատներ և շնորհակալություն հայտնել նրանց` նվիրելով փոքրիկ կրքոտ համբույր:
Սակայն համբուրվում են ոչ միայն մարդիկ:
Ներկայացնում ենք համբուրվող կենդանիների մասնակցությամբ ֆոտոշարքը` նվիրված Համբույրի համաշխարհային օրվան: