2309 դիտում
13:16 17-11-2014
Ուրմիա լճի ջրի մակարդակը բարձրացել է
Իրանի Ուրմիա լճի ջրի ծավալն ավելացել է 500 մլն խմ-ով: Այս մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ռահիմ Մայդանին, հաղորդում է Mehr News-ը:
Վերջինիս խոսքով՝ այս տարվա սեպտեմբերի 23-ից շրջանում, որտեղ գտնվում է լիճը, գրանցվել են 37 մմ տեղումներ, ինչը 61%-ով ավելի է անցյալ տարվա նշված ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:
Մայդանին նշել է նաև, որ այդ նույն պատճառով տարիներ շարունակ աղակալող լճի ջրի մակարդակն այս տարի 32 սանտիմետրով բարձրացել է:
Աղետալի վիճակում հայտնված լճի 70%-ից ավելին աղակալած է, իսկ լճի մակարդակը՝ սկսած 1995 թվականից, իջնում է:
Նմանատիպ նյութեր
1493 դիտում
15:04 24-03-2021
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով
2244 դիտում
09:47 03-06-2022
Սևանա լճի մակարդակը չի բարձրացել. Փաշինյանը խաբել է. մաս 21. «ժողովուրդ»
1069 դիտում
19:09 27-03-2023
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում