211652_close_icon
views-count22036 դիտում article-date 11:25 17-11-2014

Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում. փրկարարները փորձում են պոչամբարից դուրս բերել 29-ամյա երիտասարդի դին

Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքից Արծվանիկ գյուղն ընկած ճանապարհին գտնվող պոչամբար մի քաղաքացի է ընկել և մահացել: Կապանի ոստիկանությունից օգնություն են խնդրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից, որպեսզի փրկարարները ժամանեն Արծվանիկ գյուղ և պոչամբարի միջից դուրս տղամարդու դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 29-ամյա Արթուր Նահապետյանն էր, ով աշխատում էր նշված տարածքում: Արդեն դեպքի վայր են կանչվում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության Կապանի քննչական բաժնի քննիչներն ու փորձագետը: Թե ինչն է եղել արտակարգ ու ողբերգական դեպքի պատճառը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձում է պարզել համապատասխան կառույցներից:

Նմանատիպ նյութեր