90767 դիտում
19:41 10-12-2021
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սոթքի հարակից տարածքում՝ սառույցի շերտի տակ, հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դին, այն դուրս են բերել փրկարարները. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի վարչական տարածքում՝ փոսի մեջ, դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աբրահամյանի գլխավորությամբ։
Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները Սոթք գյուղին հարակից տարածքում՝ 4 մետր շառավղով, 5 մետր խորությամբ ջրով լցված փոսում հայտնաբերել և այնտեղից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արման Ա-ի դին՝ ջրահեղձ վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա եղել է այդ վայրում անասնապահությամբ զբաղվող 60-ամյա համագյուղացի Աբուլ Ա-ի հետ, իսկ վերջինս էլ ժամանած իրավապահներին հայտնել է, որ ինքը և Արման Ա-ն նշված տարածքում միմյանցից որոշակի հեռավորության վրա անասուններ են արածեցրել։ Որոշ ժամանակ անց նա տեսել է, որ Արմանը բացակայում է, մոտեցել է ջրափոսին ու տեսել, որ սառույցի շերտը կոտրված է, և Արմանի ուսապարկը ընկած է ջրի մեջ։
Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+