211652_close_icon
views-count101246 դիտում article-date 10:51 30-03-2021

Ողբերգական դեպք Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող ավազահանքում. փրկարարները բունկերից դուրս են բերել 22-ամյա աշխատակցի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 

Ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Տանձուտ գյուղի ավազահանք, որտեղ բունկերում հայտնաբերել է տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Վոլոդյա Գևորգյանը և Արմավիրի մարզի դատախազ Արամ Դոլինյանը։

Ոստիկանների կանչով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները նշված վայրում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող հանքարդյունաբերական գործարանի ավազահանքում գտնվող ավազի բունկերի միջից դուրս են բերել Նոր Արմավիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ժորա Մարկոսյանի դին։

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Զավեն Օհանյանի և ավագ հետաքննիչ Գուրգեն Խարաջանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Խարաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 1 օր առաջ էր ընդունվել նշված նշված ավազահանքում աշխատանքի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր