Տրամաբանական կլինի, եթե «Ոսկե գնդակ» ստանա Ռոնալդուն. Պոգբա
Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի կարծիքով 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը պետք է արժանանա Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
«Իմ կարծիքով «Ոսկե գնդակը» կստանա Ռոնալդուն: Դա տրամաբանական կլինի, ընդ որում տրամաբանական ամբողջ աշխարհում, այդպես չէ՞»,- հայտարարել է Պոգբան: