Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը պետք է արժանանա «Արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Հավատում եմ, որ «Ոսկե գնդակը» կստանա Ռոնալդուն: Նա շատ լավ է խաղում և բազամթիվ գոլեր է խփում: Մեսսին նույնպես լավ մարզավիճակում է, սակայն նրա կատարմամբ ֆուտբոլը չես անվանի անմոռանալի»,-ասել է Ռոնալդուն: