Մեքսիկայում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
Մեքսիկայում շրջվել է ավտոբուս, որում եղել է 39 երեխա. 4-ը մահացել են, հայտնում է La Jornada պարբերականը:
Ողբերությունը տեղի է ունեցել Մորելոս քաղաքում: Դպրոցականներն ուղեւորվում էին Տեպոստլան քաղաք՝ մասնակցելու մշակութային փառատոնի:
Դեպքի հանգամանքները ճշտվում են: