ՌԴ Կալուգա տանող ավտոճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, կան 7 զոհ, ավելի քան 30 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝  փետրվարի 3-ին, ՌԴ Կալուգա տանող ավտոճանապարհին  երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝  կա առնվազն 7 զոհ, ևս 31 տուժած հոսպիտալացվել է: Զոհերի մեջ կա 4 երեխա,  տուժածների մեջ՝ 20:
Հաղորդվում է, որ Լիպեցկից Կալուգա մեկնող ավտոբուսում 48 մարդ է եղել, որից 33-ը՝ երեխա: 
Երեխաները  մեկնելիս են եղել  Կալուգա՝  երաժշտական մրցույթի մասնակցելու: 
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսի վարորդը կորցրել է  ղեկի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց  և շրջվել:
Դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


