Թուրքիայում ոստիկաններ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Թուրքիայի Կայսերի քաղաքից դեպի Անկարա ուղևորվող ավտոբուսը, որում եղել են ոստիկանության 25 աշխատակիցներ, այսօր տեղի ժամանակով ժամը 00:25-ի սահմաններում շրջվել է:
Տեղեկությունների համաձայն, ոստիկաններից 3-ը մահացել են, ևս 22 ոստիկան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: