Չեխիայում շուրջ 5 տասնյակ ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
Չեխիայում մարդատար ավտոբուս է շրջվել, որի մեջ եղել են 49 ուղևորներ, հաղորդում է РИА «Новости»-ին:
Ավտովթարը տեղի է ունեցել Չախրովի մոտակայքում, որի հետևանքով, նախնական տվյալներով տուժել է 7 մարդ:
«Մայրուղիով ընթացող ավտոբուսը շրջվել է կողքի, ուղևորներին այս պահին ցուցաբերվում է բժշկական օգնություն»,- հաղորդում է Չեխիայի ԱԻ նախարարությունը:
Վիրավորների մեջ եղել են 2 երեխաներ և 2 կանանց ուղղաթիռներով տեղափոխել են Պլզեն քաղաք:
Վթարի պատճառների մասին չի հաղորդվում: