Ջերարդի տրանսֆերի վերաբերյալ «Ինտեր»-ը առաջարկ կանի «Լիվերպուլ»-ին
«Ինտեր»-ը մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլ»-ի առաջատար Ստիվեն Ջերարդին: 2015 թվականի հունվարին իտալական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ կանի մերսիսայդցիներին: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
«Լիվերպուլ»-ի հետ Ջերարդի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2015 թվականի ամռանը: Հարկ է նշել, որ անգլիացին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Լիվերպուլ»-ի կազմում: